Մադրիդի «Ռեալը» թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի վերաբերյալ անհավանական տրանսֆերային առաջարկ է ստացել։ Այս մասին հայտում է Yahoo! Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլին» Վինիսիուսի համար հսկայական գումար է առաջարկել՝ 350 միլիոն եվրո։ Սակայն «սերուցքայինները» չեն պատրաստվում ընդունել այն։
Նշվում է, որ 24-ամյա խաղացողի հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո։ «Արքայական» ակումբի հետ Վինիի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «սերուցքայինների» կազում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։