«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը դուբլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի «Հոֆենհայմի» դեմ հանդիպմանը (3-2): Թիմի ավագը գոլի հեղինակ է դարձել հանդիպման 22-րդ և 77-րդ րոպեներին։
Սոնն իններորդ անընդմեջ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մեկ մրցաշրջանում հասավ 10 գոլի նշագծին: Հարավկորեացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի միակ ֆուտբոլիստն է, ով հասել է այս նվաճմանը սկսած 2015/16 մրցաշրջանից։
Ընթացիկ մրցաշրջանում Սոնը 28 խաղում դարձել է տասը գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ արդեն նշել էինք, որ հարավկորեացի հարձակվողն այսօր իր 436-րդ հանդիպումն անցկացրեց «Տոտենհեմի» կազմում։ Այժմ Սոնը 10-րդ ֆուտբոլիստն է «Տոտենհեմի» պատմության մեջ՝ թիմի կազմում անցկացրած հանդիպումների քանակով։ Այս մրցաշրջանում նա կարող է բարելավել իր ցուցանիշը և հնարավորություն ունի դառնալու 6-րդն ակումբի պատմության մեջ՝ անցկացրած հանդիպումների քանակով։