«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Էնջ Պոստեկոգլուն հումորով է մեկնաբանել թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների իրավիճակը։
Պրեմիեր լիգայի «Էվերտոնի» հետ հանդիպումից հետո (2:3) մարզիչը դժգոհել է, որ «իր տրամադրության տակ ունի ընդամենը 11 ֆուտբոլիստ, ովքեր պատրաստ են խաղադաշտ դուրս գալ»։
Եվրոպա լիգայի «Հոֆենհայմի» հետ խաղից առաջ մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ ևս խոսել է այդ մասին։ Մի պահ թարգմանիչը սկսեց հազալ, ինչին մարզիչը հումորով արձագանքել.
«Անգամ մեր թարգմանչն կորցրինք, նա ևս վնասվածք է ստացել»,- կատակել է մասնագետը։