Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի հիմնական՝ լիգայի փուլի 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։
Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հունվարի 21-ին «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Բայերին»։ Ալվարեսն այս խաղում երկու գոլի հեղինակ դարձավ։
Բացի արգենտինացուց, մրցանակի մյուս հավակնորդներն էին ՊՍՎ-ի հարձակվող Լյուկ դե Յոնգը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան։