«Աստոն Վիլայի» կոլումբիացի հարձակվող Ջոն Դուրանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ «Աստոն Վիլան» ավելի վաղ մերժել է ՊՍԺ-ի 75 միլիոն եվրոյի առաջարկը, հայտնում է ինսայդեր Սանտի Աունան: Բայց Դուրանն այլ տարբերակ ևս ունի։
Դուրանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբը, որի կազմում հանդես է գալիս լեգենդար Կրիշտիանու Ռոնալդուն։
Սպասվում է, որ «Ալ Նասրն» առաջարկ կանի «Աստոն Վիլային», որը կգերազանցի 75 միլիոն եվրոն։ Հաղորդվում է նաև, որ ինքը՝ Դուրանը, հետաքրքրված է կարիերան շարունակելու այս տարբերակով։
Այս մրցաշրջանում Դուրանը բոլոր մրցաշարերում անցկացրած 28 հանդիպումներում դարձել է 12 գոլի հեղինակ։