«Ռեալ Սոսյեդադի» և «Լացիոյի» երկրպագուների բախման հետևանքով երեք մարդ դանակահարվել է՝ ստանալով տարբեր աստճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է իսպանական Football Espana առցանց հրատարակությունը։
«Սոսյեդադի» և «Լացիոյի» երկրպագուները Հռոմում ծեծկռտուք են սարքել Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի խաղից առաջ, որը կկայանա այսօր՝ հունվարի 23-ին։ Նշվում է, որ հռոմեացիների երկրպագուների թիվը գերազանցել է 80 հոգին։
Դանակահարվածները փրկվել են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներից, սակայն երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։ Ոստիկանների ժամանումից հետո «Լացիոյի» ուլտրասները փախել են դեպքի վայրից։ Այս պահին Հռոմի ոստիկանությունն ուսումնասիրում է տեսագրությունները։