«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն այսօր՝ հունվարի 23-ին, նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նշվում է, որ Արաուխոյի՝ ակումբի հետ նոր պայմանագրի ժամկետը հաշվարկվելու է մինչև 2031 թվականի ամառ։
«Այսօր «Բարսելոնայում» Ռոնալդ Արաուխոյի օրն է, ով նոր պայմանագիր կկնքի մինչև 2031 թվականի հունիսը։ Համաձայնագիրը կստորագրվի մոտ ժամանակներս»,- գրել է Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Ռոնալդ Արաուխոն մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Ուրուգվայցի պաշտպանի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։