«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում թիմի 25-րդ տեղի մասին։
«Սիթին» կորցրել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղիղ ուղեգիր նվաճելու շանսերը:
«Մեր տեղն աղյուսակում արդա՞ր է։ Իհարկե, դա արդարացի է: Ո՞րն է փաստարկը՝ ասելու, որ սա անարդար է։ Այնուամենայնիվ, մենք այս դիրքում ենք, բայց պայքարել ենք լավագույն թիմերի հետ։ Մենք պետք է ընդունենք սա ու վերականգնվենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Վերջին՝ 8-րդ տուրի խաղում անգլիական ակումբը կհանդիպի բելգիական «Բրյուգեի» հետ։ Հանդիպումը կկայանա հունվարի 29-ին։