«Բարսելոնան» շարունակում է փնտրտուքները թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխարինողի վերաբերյալ։ Այս մասին հայտնում Sport․es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբին Լևանդովսկուն փոխարինելու համար առաջարկվել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի տարբերակը։ Սերբի պայմանագրի ժամկետը «բիանկոներիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «ծեր սինյորայի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։