«Մանչեսթեր Սիթի» նորվեգացի հարձակվող Էլինգ Հոլանդը պատասխանել է ապագայում Լա լիգայի հսկաներից մեկը հավանական տեղփոխության մասին հարցին։
«Մի քանի օր առաջ եմ 9,5 տարով երկարաձգել գործող պայմանագրիս ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Կարծում եմ նոր պայմանագիրս փակում է դռները «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջ։ Ես շատ գոհ եմ իմ ընտրությունից և անհամբեր սպասում եմ երկար տարիներ անցկացնել «Մանչեսթեր Սիթիում», — Հոլանդի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընդհանուր առմամբ, Էրլինգ Հալանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 127 հանդիպում, որոնցում խփել է 112 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում իր գործընկերներին։