Մադրիդի «Ռեալը» բացասաբար է վերաբերվում 2024/2025 մրցաշրջանի ավարտին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից բաժանվելու գաղափարին։
Այս մասին հայտնում է Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» նախագիծը կենտրոնացած է Անչելոտիի հետ երկարաժամկետ համագործակցության վրա։ Նշվում է, որ ակումբը գոհ է իտալացի մասնագետի աշխատանքից և մտադիր չէ խզել նրա հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Անչելոտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Նրա տեղը կզբաղեցնի «Լոս Բլանկոսի» նախկին խաղացող Խաբի Ալոնսոն, որը ներկայում մարզում է «Բայերը»։