«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնն առանձնացրել է լավագույն դարպասապահին, ում հետ երբևէ աշխատել է։
«Դաժան: Չափազանց պահանջկոտ: Դանիական ֆուտբոլի գագաթնակետը. Պյոտր Շմեյխելը լավագույն դարպասապահն է, որ երբևէ ունեցել եմ»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Հիշեցնենք, որ Շմեյխելը լեգենդ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ խաղացել է 1991-ից 1999 թվականներին՝ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ 1999 թվականին Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նա նաև առանցքային խաղացող էր Դանիայի հավաքականի կազմում, որը 1992 թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Ինչպես նշել են շատ փորձագետներ և մարզիչներ, Շմեյխելն առանձնանում էր իր աչքի ընկնող ֆիզիկական հատկանիշներով, առաջնորդական որակներով և տպավորիչ սեյվեր անելու կարողությամբ։