Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ, հայտնում է La Galerna-ի լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Գործարքի պայմանների համաձայն՝ 26-ամյա անգլիացին մրցաշրջանի ավարտից հետո ազատ խաղացողի կարգավիճակում կմիանա «Ռեալին» և որպես ստորագրման բոնուս կստանա մոտ 18-20 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Տրենտի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը «կարմիրների» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: