«Վալյադոլիդի» կենտրոնական պաշտպան Ջումա Բան մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:
Անգլիական գրանդը բանավոր համաձայնության է եկել Սիերա Լեոնեի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տրանսֆերից անմիջապես հետո «Քաղաքաբնակները» կարող են կենտրոնական պաշտպանին վարձավճարով ուղարկել «Լանս»: «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը լավ հարաբերությունների մեջ է ֆրանսիական ակումբի հետ Աբդուկոդիր Խուսանովի տրանսֆերի գործարքից հետո:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ջումա Բան անցկացրել է 12 հանդիպում։ Transfermarkt-ը երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։