Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Սելտան» ընդունել է Բիլբաոյի «Ատլետիկին»։ Խաղը կայացել է Վիգո քաղաքի «Աբանկա Բալայդոս» մարզադաշտում և ավարտվել է «Ատլետիկի»՝ 2-1 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 62-րդ րոպեին բացել է «Ատլետիկի» հարձակվող Ալեքս Բերենգերը՝ Ինյակի Ուիլյամսի փոխանցումից։ 71-րդ րոպեին Դանի Վիվիանը կրկանապատկել է իր թիմի առավելությունը։ 74-րդ րոպեին Ուգո Ալվարեսը կրճատել է հաշվի տարբերությունը:
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Սելտան» զբաղեցնում է 13-րդ տեղը: Թիմը 20 խաղում վաստակել է 24 միավոր։ Բիլբաոյի «Ատլետիկը» նույնքան հանդիպումներից 39 միավորով չորրորդ տեղում է։