Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդի հետ՝ գերմանական ակումբ վարձավճարով տեղափոխվելու շուրջ։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ դորտմունդցիներն առաջարկում են վարձավճարի պայմաններ, ինչպիսիք նախորդ մրցաշրջանում «կարմիր սատանաների» հարձակվող Ջեյդոն Սանչոյի դեպքում էր: Այն ժամանակ «Բորուսիան» ծախսեց 3,5 միլիոն եվրո և կարող էր վճարել ևս 4 միլիոն եվրո՝ լրացուցիչ ծախսերի համար։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։