«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է հարձակվող Էրլինգ Հոլանդի նոր պայմանագիրը։ Այն նախատեսված է 9,5 տարվա համար։
«Երբ Ֆերան Սորիանոն ինձ հայտնեց այդ նորությունը, ես ասացի. «Կներեք, կարո՞ղ եք նորից դա կրկնել»: Այդ նորությունն իմանալով՝ ես սկզբից չհավատացի:
Նման բան նախկինում չի եղել: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա էին ուզում։ Հոլանդը երջանիկ է, հակառակ դեպքում նա ոչինչ չէր ստորագրի: Նա չէր ստորագրի պայմանագիրը, եթե իրեն չտեսներ այս ակումբում և չտեսներ ներուժը։
Նա գիտի, որ 10 տարի հետո այստեղ տարբեր աշխատակիցներ ու գործընկերներ է ունենալու։ Նա տեսնում է «Մանչեսթեր Սիթիին» Պրեմիեր լիգայում, նա տեսնում է ներուժ դեռ երկար տարիների համար»,- ասել է Գվարդիոլան Sky Sports News-ին տված հարցազրույցում։