Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է, որ եթե հաջորդ ամառ ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին թիմը կարողանա ձեռք բերել անվճար (Մյունխենի «Բավարիայից»), նրա տրանսֆերի վրա խնայված գումարը կուղղվի եզրային Վինիսիուս Ժունիորի և պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ պայմանագրերը երկարաձգելուն։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական ակումբի» ղեկավարը ծրագրում է խնայված գումարով երկարաձգել նաև 21-ամյա կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոյի հետ աշխատանքային պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Վինիսիուսի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2027 թվականի հունիսի 30-ին, իսկ Ռյուդիգերինը՝ 2026 թվականի ամռանը։