Իտալական «Կոմոն» ավարտում է բանակցությունները հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Դելե Ալիի հետ։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Կոմոն» համաձայնության է եկել Ալիի հետ պայմանագիր կնքելու գործարքի շուրջ:
Սպասվում է, որ վաղը անգլիացին պայմանագիր կստորագրի, որը ուժի մեջ կլինի մինչև հաջորդ տարվա ամառ։
Ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է և մի քանի շաբաթ է, ինչ մարզվում է իտալական թիմի մարզաբազայում։