Բունդեսլիգայի 18-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» «Բայ Արենայում» վստահ հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ (3:1):
Լևերկուզենցիների կազմում դուբլ ձևակերպեց Ֆլորիան Վիրցը, ևս մեկ անգամ էլ աչքի ընկավ Պատրի Շիկը՝ «դեղագործների» հաղթարշավը բոլոր մրցաշարերում հասցնելով 11 խաղի։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Թիմ Կլյայինդինստը։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հայտավորված չէր հանդիպմանը։
Այս խաղից հետո Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 41-ի և կրկին մոտեցավ առաջատար «Բավարիային»։ Մյոնխենգլադբախը ներկայացնող ակումբը 11-րդն է 24 միավորով։
Այլ արդյունքներ․
«Հայդենհայմ» — «Սան Պաուլի» — 0։2
«Հոլշտեյն» — «Հոֆենհայմ» — 1։3
«Շտուտգարտ» — «Ֆրայբուրգ» — 4։0
«Բոխում» — «Լայպցիգ» — 3։3
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․