Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստատեսությունը պատասխանել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի խոսքերին, ով նախկինում նշել էր, որ իրեն չեն զարմացրել «Ռեալի» օգտին մրցավարական սխալները Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Սելտայի» հետ խաղում (5:2):
«Ատլետիկոն» այն թիմն է, որը հաճախ օգտվում է մրցավարական համակարգի աջակցությունից։ «Վիկը» տուժեց 11-մետրանոցից, որը չպետք է նշանակվեր, վերջերս «Օսասունան» բողոքեց նշանակված 11-մետրանոցի պատճառով, իսկ «Ալավեսը» դժգոհեց 11-մետրանոցից, որը նշանակվեց, երբ նրանք հաղթում էին 1:0 հաշվով։
Նախորդ տարի «Ռեալը» զգալիորեն տուժեց «Ատլետիկոյի» դեմ անձնական հանդիպումներում մրցավարական որոշումների պատճառով։ Եթե հիշենք Լա Լիգայի 2020/2021 մրցաշրջանը, կարելի է ասել, որ «Ատլետիկոն» այն հաղթեց հենց այս մրցավարական համակարգի շնորհիվ։ Սա մտահոգիչ է առաջիկա խաղից առաջ այն թիմի հետ, որը գլխավորվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկի կողմից», — ասել է «Ռեալի» ակումբային հեռուստատեսության մեկնաբան Խեսուս Ալկայդեն։