Լեգենդար նորվեգացի Օլե-Գունար Սուլշերը երկար դադարից հետո վերականգնեց իր մարզչական գործունեությունը:
Ինչպես սպասվում էր, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչն այսօր՝ հունվարի 17-ին պաշտոնապես դարձավ թուրքական «Բեշիկթաշի» նոր գլխավոր մարզիչը:
Սուլշերի պայմանագիրը Ստամբուլի ակումբի հետ կնքված է մինչև 2026 թվականի ամառը:
«Բեշիկթաշի» նախորդ գլխավոր մարզիչը լեգենդար Ջովանի վան Բրոնկհորստն էր, իսկ նրա հեռանալուց հետո ժամանակավոր գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր Սերդար Թոփրաքփետեն:
Սուլշերն առանց աշխատանքի էր 2021 թվականի նոյեմբերից, երբ հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից»: Մինչ այդ նա մարզել է «Մոլդեն» և «Քարդիֆ Սիթին»: