Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի Գավաթի՝ «Սելտայի» հետ խաղից հետո (5:2) խոսել է իր և մադրիդյան ակումբի խաղացողների հասցեին երկրպագուների հնչեցրած սուլոցների մասին։
«Սա ազդանշան է երկրպագուների կողմից, և դա արդարացված է՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ «Բարսելոնայի» դեմ խաղում։ Հետո լավ արձագանքեցինք։ Այսօր «Բեռնաբեուն» սուլեց՝ մեր ուշադրությունը գրավելու համար: Բայց երբ «Բեռնաբեուն» սկսում է աջակցել մեզ, դա դառնում է յուրահատուկ բան»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ նախորդ խաղում «Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում 2։5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Բարսելոնայից»։