Ֆրանսիացի պաշտպան Վոյո Կուլիբալին իտալական «Պարմայից» տեղափոխվել է անգլիական «Լեսթեր»:
Տրանսֆերի արժեքը կազմել է 3 մլն եվրո:
Ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։
25-ամյա պաշտպանն Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում ու դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։