Սպասվում է, որ այսօր՝ հունվարի 16-ին, վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան կժամանի Փարիզ (Ֆրանսիա), որպեսզի ավարտի իր տեղափոխությունը «Պարի Սեն Ժերմեն»: Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Այսօր երեկոյան Փարիզում սպասում են Խվիչա Կվարացխելիային։ Բժշկական հետազոտությունը կկայանա ուրբաթ առավոտյան, որին կհաջորդի ՊՍԺ-ի հետ պայմանագրի կնքումը մինչև 2029 թվականը»,- գրել է Հոքինսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլիից» Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը կկազմի 70 միլիոն եվրո:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Խվիչա Կվարացխելիան անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նա մեկ խաղ է անցկացրել նաև Իտալիայի գավաթի խաղարկությունում։