«Լիվերպուլի» ավագ, հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը հերքել է այն պնդումները, թե մերսիսայդցիները ճգնաժամի մեջ են: «Կարմիրները» բոլոր մրցաշարերում վերջին չորս խաղերից միայն մեկում են հաղթել՝ Անգլիայի գավաթի «Ակրինգթոնի» դեմ խաղում:
«Օ, ուրեմն մենք հիմա ճգնաժամի մե՞ջ ենք: Սա պարզապես հաստատում է, որ Պրեմիեր լիգան շատ բարդ առաջնություն է, որտեղ պետք է խաղալ ուժեղ մրցակիցների դեմ։ Յուրաքանչյուր խաղ դժվար է, մենք պետք է յուրաքանչյուր առանձին դեպքում ճանապարհ գտնենք հաղթելու համար։
Կարծում եմ, որ եթե խաղանք այնպես, ինչպես երկրորդ խաղակեսում («Նոթինգհեմի» դեմ խաղում -խմբ.), շարունակենք պայքարել, փորձենք, հնարավորություններ փնտրենք, ապա վստահ եմ, որ շատ գոլեր կխփենք, ինչպես՝ մրցաշրջանի առաջին կեսում»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում BBC-ն։