Սերիա Ա-ի 19-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի խաղաց «Բոլոնիայի» հետ՝ 2:2:
Հանդիպման հաշիվը բացվեց 15-րդ րոպեին, գոլով աչքի ընկավ Սանտիագո Կաստրոն։ Րոպեներ անց «Ինտերը» խփեց պատասխան գնդակը՝ Դենզել Դումֆրիսի շնորհիվ։ Առաջին խաղակեսի վերջնամասում «ներաձուրիները» խփեցին երկրորդ գոլը․ աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը։ 64-րդ րոպեին հյուրերը հաշվասարեցրին հաշիվն Էմիլ Հոլմի գոլի շնորհիվ։
Նշենք, որ հանդիպման հայտացուցակից դուրս էր մնացել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո