ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբը մտադիր է բրազիլացուն գնել առաջիկա ամռանը, իսկ որպեսզի այս տրանսֆերը կայանա, պատրաստ է բաժանվել Մարկո Ասենսիոյից, Ռանդալ Կոլո-Մուանիից և Ուսման Դեմբելեից։
24-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։