Բունդեսլիգայի 2024/2025թթ․ խաղարկության 17-րդ տուրում կայացան մի քանի հանդիպումներ։
Ֆրանկֆուրտի «Այնթրախտը» 4։1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին», Լևերկուզենի «Բայերը» տանը նվազագույն հաշվով հաղթեց «Մայնցին»։
Գրիմալդոյի փայլուն գոլը՝ տուգանայինից («Բայեր»-«Մայնց»` 1:0)
«Այնթրախտ»-«Ֆրայբուրգ»՝ 4:1
Հանդիպման գոլերը
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» արտագնա խաղում 1։5 հաշվով ջախջախվեց «Վոլֆսբուրգի» կողմից։ Մյոնխենգլադբախի թիմի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, ով փոխարինման մտավ 82-րդ րոպեին։
Ռանոսը վերջին անգամ ակումբային մակարդակում խաղադաշտ էր դուրս եկել նախորդ տարվա նոյեմբերի 23-ին։
Ֆուտբոլիստների գնահատականները
(Հրանտ-Լեոն Ռանոսը ստացել է 6,5 միավոր)
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո