Բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է Transfer News Live-ը։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը հունական «Օլիմպիակոսն» էր, որը նա լքել է այս ամսվա սկզբին։
Աղբյուրի տեղեկություններով՝ բրազիլացին բանակցություններ է վարում Պրեմիեր լիգայի երկու ակումբների հետ, որոնց անունները չեն հաղորդվում։
Անգլիայում Վիլիանն արդեն հանդես է եկել «Չելսիում», «Արսենալում» և «Ֆուլհեմում»: