«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է մեդիա լիգայի «ՍինԴեկատ» ակումբը։ Այս մասին հայտնում է Եկատերինբուրգի մեդիա ֆուտբոլային թիմի մամուլի ծառայությունը։
Գրիգորյանն անգամ հասցրել է անցկացնել առաջին մարզումը նոր ակումբում։
«Ես փչացած մարզիչ չեմ, ես ֆուտբոլը միշտ ընկալել եմ որպես սիրելի զբաղմունք և աշխատել եմ տարբեր թիմերի հետ միայն այն պատճառով, որ սիրում եմ ֆուտբոլը»,- ասել է Գրիգորյանը։
Նշենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Գրիգորյանը գլխավորել է տարբեր առաջնությունների ավելի քան 20 թիմեր։ «Ալաշկերտի» հետ էլ դարձել է Հայաստանի չեմպիոն։
Այնուամենայնիվ, Գրիգորյանը իր ամենանշանավոր հաջողություններին հասել է՝ որպես կանանց ֆուտբոլի թիմերի մարզիչ։ «Պերմ Զվեզդայի» հետ հասնելով ՈւԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։