«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին մի քանի խոսք է փոխանակել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտին Պերեսի հետ։
Դա տեղի է ունեցել Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչից անմիջապես հետո, որում կատալոնական ակումբը 5։2 հաշվով առավելության է հասել «սերուցքայինների» նկատմամբ։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, երբ Գավին նախորդ մրցաշրջանում ծնկի լուրջ վնասվածք էր ստացել, Պերեսը նրան նամակ է ուղարկել՝ շուտափույթ ապաքինում մաղթելով:
Երեկ՝ հունվարի 12-ին հանդիպման ավարտից հետո, Գավին մոտեցել է Մադրիդի «Ռեալի» նախագահին և շնորհակալություն հայտնել դրական մաղթանքների համար։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։