Այս պահին ընթանում է Իսպանիայի Սուպերգավաթի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 4-1 է՝ հօգուտ կատալոնական ակումբի։
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդ տեղափոխվելուց հետո առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» դարպասը` հանդիպման 5-րդ րոպեին։ 22-րդ րոպեին կատալոնական թիմի կազմում հաշիվը հավասարեցրեց Լամին Յամալը։
Հանդիպման 37-րդ րոպեին արդեն կատալոնացիներն առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին (11մ), իսկ քիչ անց՝ նաև Ռաֆինյան։ Ավելացված 10-րդ րոպեին հաշիվն ավելի խոշոր դարձրեց Բալդեն։