Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդ տեղափոխվելուց հետո առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» դարպասը։
Այս պահին ընթանում է Իսպանիայի Սուպերգավաթի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը։ Հաշիվը 1-1 է։ Գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, ով 5-րդ րոպեին կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Նշենք, որ Մբապեն միայն երկրորդ անգամն է, որ «Բարսելոնայի» դեմ հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով։ Նախորդ Էլ Կլասիկոյում նա գոլ չէր խփել։ 22-րդ րոպեին կատալոնական թիմի կազմում հաշիվը հավասարեցրեց Լամին Յամալը։