Անգլիայի գավաթի խաղարկության 3-րդ փուլում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ջախջախեց երկրորդ դիվիզիոնի հետնապահ «Ակրինգթոն Սթենլիի» դեմ խաղում (4:0):
Մերսիսայդցիների կազմում իր առաջին գոլը հեղինակեց Ֆեդերիկո Կիեզան։ Իտալացուց բացի նաև աչքի ընկան Դիոգու Ժոտան, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և Ջեյդն Դենսը։
Այս խաղում առաջին անգամ «Լիվերպուլի» կազմում խաղադաշտ դուրս եկավ Ռիո Նգումոհան՝ դառնալով պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը երբևէ խաղացել է «կարմիրների» կազմում (16 տարեկան 135 օրական)։