«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալի» դեմ եզրափակիչից առաջ հարցրել են, թե ով է վաղվա խաղում պաշտպանելու կատալոնական ակումբի դարպասը։
Գերմանացի մասնագետը հարցին պատասխանել է իրեն հատուկ ոճով։
«Գիտեք, ես երբեք չեմ խոսում մեկնարկային կազմի մասին և հիմա նույնպես մտադիր չեմ դա անել: Ինյակին ֆանտաստիկ անցկացրեց մրցաշրջանի առաջին հատվածը, Շչեսնին ևս լավ տեսք ուներ վերջին խաղերում»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 12-ին, ժամը 23։00-ին։