«Գուանչժոու» բասկետբոլի ակումբի պաշտպան Չժան Սինլյանը որոշել է ընկերուհուն անցկացնել հյուրանոց՝ ազգային առաջնության հանդիպումից առաջ:
Ակումբի կանոնները խախտելու համար բասկետբոլիստը որակազրկվել է անորոշ ժամկետով։
Չինաստանի «Գուանչժոու» ակումբը որակազրկել է պաշտպան Չժան Սինլյանին՝ ազգային առաջնության խաղից առաջ իր ընկերուհուն ճամպրուկով հյուրանոց տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ինքը՝ աղջիկը, տեղադրել է լուսանկար հյուրանոցի սենյակից, ներառյալ լուսանկարը, որտեղ նա փոքրիկ սև ճամպրուկի մեջ է: Նա արագ ջնջել է լուսանկարները, բայց դա չօգնեց, և բասկետբոլիստը անորոշ ժամանակով որակազրկվեց: