Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեն ու Ջուդ Բելինգհեմի «Բարսելանայի» դեմ սուպերգավաթային եզրափակիչի մասնակցության վերաբերյալ նոր տեղեկություններ են ի հայտ եկել։
Լրագրող Գիլերմո Ռայիի հաղորդմամբ՝ ուրուգվայցին ու անգլիացին եզրափակիչում խնդիրներ չպետք է ունենան։ Սպասվում է, որ կիսապաշտպանները լիովին պատրաստ կլինեն կիրակնօրյա Էլ Կլասիկոյին:
Ավելի վաղ նշվում էր, որ խաղացողները կարող են բաց թողնել Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչը մկանային ծանրաբեռնվածության և գերհոգնածության պատճառով։
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ «Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա» հանդիպումը կկայնա վաղը՝ հունվարի 12-ին, ժամը 23։00-ին։