Կիրակի՝ հունվարի 12-ին Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Մադրիդյան թիմի երեք կարևոր խաղացողներ վտանգի տակ են բաց թողնել Սաուդյան Արաբիայում կայանալիք Էլ Կլասիկոն։ Այս մասին հայտնում է իսպանական Sport-ը։
Ջուդ Բելինգհեմն ու Ֆեդերիկո Վալվերդեն կարող են բաց թողնել Սուպերգավաթի եզրափակիչը՝ մկանային լարվածության պատճառով։ Ինչ վերաբերում է Լուկա Մոդրիչին, ապա դեռ պարզ չէ՝ կկարողանա՞ արդյոք նա հաղթահարել վիրուսային վարակը, որի պատճառով բաց թողեց «Մալյորկայի» դեմ կիսաեզրափակիչը (3:0)։
«Ռեալ Մադրիդ» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին Երևանի ժամանակով 23:00-ին: