«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը պատասխանել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերին, թե մերսիսայդցիները հետաքրքրված են «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։
«Միակ բանը, որ կարող եմ ասել՝ դրսում հունվարն է։ Կարծում եմ՝ «Վեսթ Հեմի» խաղից հետո էր, որ ես ասացի՝ «Մի հիասթափեցրեք մեզ, հավաքեք բոլոր այն խաղացողներին, որոնց ասում եք, որ հետաքրքրված ենք և ուղարկեք այլ տեղ»: 10-ից 9-ի դեպքում այս ամբողջ տեղեկատվության մեջ ոչ մի կաթիլ ճշմարտություն չկա։ Այսպիսով, ինչ կարող եմ ասել այս մասին: Խոսակցություններ են տարածվում, բայց դուք ինձանից մեկնաբանություն չեք լսի»,- Սլոթի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Խվիչան անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով հինգ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։