Չնայած կադրային խնդիրներին՝ Մադրիդի «Ռեալը» կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր ձմռանը կամ ամռանը կարող են հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է առաջարկներ դիտարկել դարպասապահ Անդրեյ Լունինի, պաշտպաններ Ֆրան Գարսիայի և Ֆերլան Մենդիի, ինչպես նաև կենտրոնական կիսապաշտպան Դանի Սեբալյոսի համար։
Նշվում է, որ «արքայական» ակումբը չի փորձում ազատվել այս խաղացողներից, բայց չի էլ խանգարի նրանց տրանսֆերին, եթե շահավետ առաջարկներ ստանա։