«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է բաժանվել մի քանի թանկարժեք խաղացողներից։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։
Նրանց թվում են՝ Ռոնալդ Արաուխոն, Ֆրենկի դե Յոնգը և Էրիկ Գարսիային, որոնց պայմանագրի ժամկետները ավարտվում են մոտավորապես մեկուկես տարուց։ Բացի այդ, «Բարսելոնան» կարող է բաժանվել նաև Անսու Ֆատիից, ում պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը։
Նշվում է, որ ակումբը պատրաստ է քննարկել առաջարկներ այս չորս ֆուտբոլիստների վերաբերյալ ընթացիկ ամսվա ընթացքում։
«Բարսելոնան» ներկայումս զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը՝ 19 խաղից հետո վաստակած 38 միավորով։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․