Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Բարսելոնայի» հետ առաջիկա եզրափակիչ հանդիպման մասին։
«Վերջերս Կլասիկոն միշտ անկանխատեսելի է եղել. Կային հանդիպումներ, որոնք մենք հեշտությամբ հաղթեցինք, եղան նաև հանդիպումներ, որտեղ ջախջախիչ կերպով հաղթեցին մեզ։ Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինի եզրափակիչը, բայց հետաքրքիր կլինի, քանի որ խաղադաշտում շատ տաղանդներ կլինեն: Չգիտեմ, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ։ Մենք կփորձենք գերազանցել «Բարսելոնային», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին՝ ժամը 23:00-ին: