«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի համար մղվող պայքարին, հայտնում է ESPN-ը՝ հղում անելով L’Équipe-ին։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել Կվարացխելիային փոխանակել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վրացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլն» ու ՊՍԺ-ն։
Խվիչան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Վրացի հարձակվողի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ խաղացողի շուկայական արժեքը կազմում է 85 միլիոն եվրո: