2023 թվականի ամռանը «Ալ Հիլալը» ՊՍԺ-ից ձեռք բերեց Նեյմարին։ Սակայն դրանից հետո բրազիլացին անցկացրել է ընդամենը 7 հանդիպում։
Նեյմարը մոտ մեկ տարի բաց թողեց ծնկի վնասվածքի պատճառով, իսկ ավելի ուշ կրկին վնասվածք ստացավ։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ալ Հիլալն» արդեն նոր ֆուտբոլիստ է ընտրել հարձակման գծի համար։
Ակումբը ցանկանում է, որ Մոհամեդ Սալահը միանա իրենց թիմին՝ հույս ունենալով, որ Սալահը կդառնա ակումբի նոր դեմքը։
32-ամյա Մոհամեդ Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։