«Սելտան» հայտարարել է նորվեգացի հարձակվող, «Վալերենգա» ակումբի սան Յոնս Էլ-Աբդուլաուի տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։
Յոնս Էլ-Աբդուլաուին 18-տարեկան է, նա Օսլոյից, բայց արմատներով Մարոկկոյից։
Նա հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի և վինգերի դիրքերում։