Ֆրանսիայի հավաքականի և «Լանսի» դարպասապահ Բրիս Սամբան տեղափոխվել է ֆրանսիական մեկ այլ ակումբ՝ «Ռեն»։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տրանսֆերի արժեքը կազմել է 14 միլիոն եվրո։
Ավելի վաղ Կոտ դ’Իվուարի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Սեկո Ֆոֆանան ևս համալրել էր «Ռենի» կազմը։ Մինչ այդ նա հանդիսանում էր «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ։
Իսկ ահա «Լանսն» արդեն վարձակալել է «Մարսելի» դարպասապահ Պաու Լոպեսին։ 30-ամյա դարպասապահն առաջիկա վեց ամիսները կանցկացնի Ֆրանսիայի հյուսիսում։ Դրանից հետո «Լանսը» կարող է ձևակերպել ամբողջական տրանսֆերը։