Անգլիական «Լիվերպուլը» դիտարկում է «Բետիսի» և ԱՄՆ ազգային հավաքականի կիսապաշտպան Ջոնի Կարդոսոյին ձեռք բերելու հնարավորությունը։
Այդ մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ հնարավոր գործարքի ֆինանսական մանրամասները չեն բացահայտվել, սակայն նշվում է, որ «կարմիրները» հարցում են ուղարկել «Բետիս»՝ գնահատելու տրանսֆերի հնարավորությունը։
23-ամյա Կարդոսոն իսպանական ակումբ է տեղափոխվել 2024 թվականի ձմռանը բրազիլական «Ինտերնասիոնալից»։