Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կապտանռնագույնները պետք է պայմանագիր կնքեն ձախ եզրային հարձակվողի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ժոան Լապորտան, Հանսի Ֆլիկը և Դեկուն խոստովանել են, որ ո՛չ Ռաֆինյան, ՛ոչ Ֆերմին Լոպեսը չեն կարողանում լիովին կատարել թիմի ձախ եզրայինի դերը։
Հիշեցնենք, որ 19 տուրերի արդյունքներով կատալոնական թիմը զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Չեմպիոնների լիգայի վեց տուրի արդյունքներով «Բարսելոնայի» երկրորդ տեղում է։ Հաջորդ հանդիպումը կատալոնացիները կանցկացնեն արտագնա՝ հունվարի 8-ին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում հյուրընկալվելով Բիլբաոյի «Ատլետիկին»։