«Սելտայի» պաշտպան Օսկար Մինգեսան գրավել է եվրոպական մի շարք թոփ ակումբների ուշադրությունը։
ESPN-ի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Աստոն Վիլան», «Լայպցիգը» և «Ռոման»:
Մինգեսայի պայմանագրում նախատեսված է 20 միլիոն եվրո փոխհատուցման կետ, սակայն կա մի կետ ևս. «Բարսելոնան» կստանա պաշտպանի տրանսֆերի հետագա վերավաճառքի 50 տոկոսը:
Չնայած դրան, «Սելտան» ակումբներից պահանջում է վճարել ամբողջ գումարը, որը ներառված է պայմանագրում։